Հայտնի դարձան ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի զույգերը: Արգենտինացիները նվազագույն հաշվով պարտության մատնեցին բելգիացիներին ու զույգ կազմեցին հոլանդացիների հետ, ովքեր գոլազուրկ 120 րոպեից հետ կոստառիկացիների դիմադրությունը կոտրեցին ի հաշիվ ավելի հաջող իրականացված տասնմեկմետրանոց տուգանայինների /4:3/: Ինչ վերաբերում է երկրորդ զույգը կազմածներին, մեկը ֆրանսիացիներին նվազագուն հաշվով հաղթած Գերմանիայի ընտրանինն է, մյուսը 2:1 հաշվով կոլումբիացիների նկատմամբ առավելության հասած բրազիլացիներն են:
Բրազիլիա-Գերմանիա զույգն ուժեղագույնի կոչումը կվիճարկի հուլիսի 8-ին, Արգենտինայի ու Հոլանդացիայի ընտրանիներն ուժերը կչափեն մեկ օր անց: Երկու հանդիպումներն էլ կհեռարձակվեն Երևանի ժամանակով 23:59-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ